24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գագիկ Բեգլարյանը թարմացրեց կոլեգաների հիշողությունը

Կառավարությունն այսօր վերջապես հաստատեց Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում կառաուցապատողի կողմից տուժած քաղաքացիների փոխահատուցելու ծրագիրը :

 Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց ,որ շահառուներին տարածքներ կտրամադրվեն  Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեի  և Արամի 72, 74 և 76 հասցեներում կառուցված շենքերից` գանձելով հաստատուն վճարներ տրամադրվող տարածքների ինքնարժեքի ծախսերը ծածկելու համար: 

Այս խնդրի վերաբերյալ  վարչապետ Տիգարան Սարգսյանի մոտ մի շարք հարցեր առաջացան, բայց մինչ հարցերին անցնելը վարչապետը ֆիքսեց, որ այս որոշմամբ խաբված քաղաքացիների բնակարանների փոխհատուցման հարցը լուծվում է, բայց ոչ այն ծավալով, որքան ակնկալվում էր:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ տեղեկացրեց ,որ իրացման գոտիների բնակիչները կստանան այն քառակուսի մետրերով, որով բնակարան են կորցրել: “Բայց քանի որ կան մի քանի անգամ ծախված բնակարաններ Արամի վրա, մենք հնարավորություն ունենք ոչ Արամի վրա տալու նրանց բնակարանները, այլ Ծիծեղռնակաբերդի խճուղում”:

“Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե քաղաքացին չհամաձայնվի այս տեսակետի հետ “, -հարցադրում արեց վարչապետը: Պատասխանելու հերթը արդարադատության  նախարար Հրայր Թովմասյանին էր:

“Քաղաքացին կարող է դատական կարգով վիճարկել որոշումը, բայց հաշվի առնելով, որ պատասխանող կողմը ոչ թե պետությունն է, այլ “Գապբնակշին” ընկերությունը, որի ղեկավար Գագիկ Պապոյանը և նրա գործընկեր Սիմոն Աղազարյանը կալանավորված են, փոխհատուցումը կարող է լինել գումարի մեկ երրորդի չափով:

Ըստ Հ.Թովմասյանի՝ խաբված բնակիչների մեծ մասը համաձայն են բնակարան ստանալ այս սխեմայով: Նկատենք , որ փոխհատուցման ենթակա իրացման գոտիների ընտանիքների թիվը 35-ն է, իսկ մնացած ընտանիքներինը՝ 37: Սակայն շենքում 150 առքուվաճառքի պայմանագիր է կնքվել:

Ի՞նչ երաշխիքներ կան, որ նման ռիսկերը կնվազեն մեր երկրում. “Ստացվում է, որ կան կառուցապատողներ, որոնք ժողովրդից փողերը հավաքել են, բայց ի վիճակի չեն կատարել շահառուների նկատմամբ իրենց պարտավորությունները: Հիմա դրա դեմը ո՞նց առնենք”,- հարցրեց վարչապետը և պատասախանը փորձեց ստանալ քաղաքաշինության նախարարից:

Նախարարը շտապեց պատասխանել ,որ նման ռիսկային կառուցապատողներ այլևս չկան, վերջինիս օրինակին հետևեց  նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:  

Բայց վարչապետը երկու պաշտոնյաներին  հակադարձեց. “Ի տարբերություն Ձեզ, ես ստանում եմ ահազանգեր, որ կան կառուցապատողներ, որոնք փող ստանալու համար դիմում են բանկերին, որպեսզի կարողանան ավարտին հասցնել իրենց շինարարությունը: Դա նշանակում է, որ այդ մարդիկ քաղաքացիների փողերը հավաքել են,  ու հիմա չեն կարողանում ավարտին հասցնել  անավարտ շինությունները”:

Վարչապետի այս “բացահայտումներից” հետո բացահայտման հերթը հասավ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ով սևերս արեց  կոլեգաներին` նշելով` “եթե  հիշողությունը  չի դավաճանում, նման ռիսկեր կան Գլխավոր պողոտայում ու եթե  պետք է  կարող  այլ  հասցեներ էլ ասել”:

Արդյունքում վարչապետը  կոչ արեց քաղաքացիներին,որ  նման գործարքներից խուսափեն. “Կանխարգելիչ միջոցառումներ անենք, որ վաղը-մյուս օրը այսպիսի պայթած դեպքեր չունենանք”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ