10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանն էական դեր կխաղա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն էական դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, գրում է РИА Новости-ն։

«Ռուսաստանն անշուշտ,  կարեւոր  դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կառավարություններին` լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-հայտարարել է նա։

Ալիեւն էլ իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին ընդունում է որպես ռազմավարական գործընկեր, եւ ղարաբաղյան հարցի կարգավորման գործում ՌԴ-ի դերը կառուցողական է:

Ալիեւը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն անընդունելի է։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ