Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական փուլ է մտնում. Պետդումայի պատգամավոր
Տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հարցերով ՌԴ Պետդումայի հանձնախմբի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը կարծում է, որ հնարավոր է` հայ-ադրբեջանական պատերազմ սկսի: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում կայացած կլոր-սեղան քննարկման շրջանակներում` մեկնաբանելով լրագրող Միլրադ Ֆաթուլաեւի հետ տեղի ունեցած դեպքը, հաղորդում “Regnum” գործակալությունը:
“Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական փուլ է մտնում”,-հայտարարել է պատգամավորը,-“Բոլոր նրանք, ովքեր գալիս են Ղարաբաղ, “պերսոնա նոն-գրատա” են դառնում: Մամուլի ներկայացուցչին կալանավորելը խոսում է այն մասին, որ պատերազմ է սկսվում”:
Մարտի 26-ին ռուս լրագրող Միլրադ Ֆաթուլաեւին կալանավորել են Բաքվի օդանավակայնում: Ֆաթուլաեւը գործուղման է մեկնելիս եղել, սակայն ադրբեջանցի սահմանապահները նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր: