05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուրիխանյանը կասկածում է, որ ՀՀԿ-ն երբեւէ կընդունի ԲՀԿ-ի առաջակները

՛՛Ապրիլի յոթին կմեկնարկի մեր քարոզարշավը համապատասխան միջոցառմամբ, որտեղ կհռչակվեն այն ուղղությունները, որոնցով ԲՀԿ-ն տանելու է իր արշավը: Մենք գնում ենք աշխատելու, փոփոխություններ իրականացնելու, Երևանը դարձնելու ավելի հարմարավետ, հյուրընկալ, բարեհամբույր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց, որ արժանի մրցակից են համարում Երևանի ավագանու ընտրությունների բոլոր մասնակիցներին: ԲՀԿ-ը ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար չի խուսափելու համագործակցությունից այն ուժերի հետ, ովքեր շահագրգռված են դրանում:

՛՛Համագործակցության հիմքում պիտի դրված լինի երկու բան՝ չլինի որևէ գաղափարական կամ բարոյական հակասություն, դրանից պետք է լինի օգուտ ժողովրդի համար՛՛,-նշեց նա: Հարցին` կարող է այդ շրջանակներում համագործակցել ՀՀԿ-ի հետ, պատգամավորն ընդգծեց. ՛՛Ես կասկածում եմ, որ ՀՀԿ-ը կընդունի փոփոխություններին ուղղված այն հերթական առաջարկը, որը մենք երբեւէ կանենք՛՛:

Իսկ ինչու է ԲՀԿ-ն չմասնակցելով նախագահական ընտրություններին՝ մասնակցում ավագանու ընտրություններին, Ուրիխանյանն ասաց. ՛՛ԲՀԿ-ը երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել, և դա ոչ մի դեպքում չխանգարեց, որպեսզի մենք հասնենք այն քվեին, որը բոլորի համար տեսանելի դարձավ խորհրդարանական ընտրություններին:

Եթե որևէ մեկը այդ երկու ընտրությունների միջև զուգահեռներ է անցկացնում, թող տարբերությունը հասկանա. ԲՀԿ-ն կուսակցություն է իր թիմով, առաջնորդով, որի հեղինակությունը կառուցվել է ոչ թե այսրոպեականության որևէ ակցիայով, առանց ձևականության ու սեթևեթանքի՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ի ցուցակի առաջին երեք համարները պատգամավորներ են,  Ուրիխանյանն ասաց, որ պատասխանատվությունը ստանձնում է կուսակցությունը և անհատները չեն որոշելու ինչպես վարվել:  ՛՛ԲՀԿ-ն է վերցնում պատասխանատվությունն իր վրա, և ոչ մեկը չի կարող ասել, որ այդ երեք անձանցից մեկը չի դառնա քաղաքապետ՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ