Հրդեհ Վանաձորում
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/06/hrdeh9-600x410.jpg)
Հունիսի 5-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում բնակիչը գտնվում է ոչ սթափ վիճակում:
Դեպքի վայր Է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Է. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային.ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մարվել է ժամը 23.18-ին:
Այրվել է Է. Ա.-ի (1978 թ. ծնված) վարձակալած բնակարանի ննջասենյակի մահճակալն ամբողջությամբ: