15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանում կարկուտ տեղաց

Հունիսի 4-ին երեկոյան Երեւանում կարճատեւ կարկուտ տեղաց: ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես և կանխատեսվել էր Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ:

Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը:

Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 7-9-ին, որի հետևանքով կմեծանա և անձրևների ինտենսիվությունը և տևողությունը: Նշված ժամանակահատվածում ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Հունիսի 7-9-ն պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-5 աստիճանով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ