05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավագանին չի բարձրաձայնում քաղաքի ճարտարապետական տեսքի մասին /վիդեո/

Երեւանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով, Երեւանի ներկայիս ավագանու գործունեությունը էֆեկտիվ չէ: Չնայած ավագանու անդամ շատ ընկերներ ունի, բայց զարմանում է, որ նրանք չեն բարձրաձայնում խնդիրների մասին: Այստեղ խնդիրը քաղաքապետի մեջ չէ:

Քաղաքապետը կարող է զբաղվածության պատճառով չնկատել, բայց ավագանու անդամները պիտի ահազանգեն: Նկարիչը նկատելով, որ օպերայի շրջակայքում սրճարանները քանդում են` ուրախացավ, բայց կարճ տեւեց:

”Պարզեցի, որ ապակեպատ սրճարանները փոխարինվում են քարե պատերով սրճարաններով ”,-ասաց նկարիչը: Նկարիչը եւ երգահան Լիլիթ Պիպոյանը համոզված են, որ ավագանու քար լռությունը բերեց Փակ շուկայի ճարտարապետական տեսքի աղավաղման:

 “Փակ շուկան առեղծված է մնում եւ ցույց է տալիս ավագանու ֆիկտիվությունը։ Օրենսդրության մեջ պետք է լինի մի կետ, որտեղ հստակ նշվի, որ գնորդը պատմամշակութային շենքը գնելուց հետո իրավունք չունի փոփոխություններ կատարել”,-ասաց Լ. Պիպոյանը:

 

Մանրամասները`  տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ