27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը ցանկանում է գործարկել Կարս-Գյումրի-Նախիջևան երկաթգիծը. թուրքագետ

ԱՄՆ-ը ցանկանում է գործարկել Կարս-Գյումրի-Նախիջևան երկաթգիծը, որից գոհ կմնան թե հայկական, թե թուրքական, թե ռուսական կողմը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Իր խոսքերը թուրքագետը հիմնավորեց նրանով, որ ռուսական կողմը երկարաժամկետ ծրագրեր ունի հայկական երկաթգծի շահագործման առումով և իրեն ձեռնտու է այդ նախագիծը:

“Միակ կողմը, որ խնդիրներ է առաջացնում, Ադրբեջանն է: Դրանով Հայաստանը դուրս կգա շրջափակումից, ինչը հակասում է Ադրբեջանի մարտավարությանը”:

Թուրքագետի համոզմամբ, Թուրքիայի համար բավականին ծանրաբեռնված 2013-2014թթ. են սպասվում.

 “Թուրք-քրդական հարաբերություններում նոր փուլ է սկսվում քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի հրադադարի մասին արած հայտարարությունից հետո:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը ցանկանում է դառնալ Թուրքիայի նախագահ, և այդ հարցում նա փորձում է ստանալ նաև քրդերի աջակցությունը: Մյուս կողմից էլ վերկանգնվել է թուրք-իսրայելական դաշինքը, որը ևս շատ փոփոխություններ կբերի տարածաշրջանում”:

Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված,  Շաքարյանի խոսքով, թուրքերը գերագնահատում են հայկական կողմի քայլերը:

“Ինքս տեղյակ չեմ մեր կողմից սպասվող քայլերի մասին ամբողջությամբ, սակայն Թուրքիան արդեն իսկ ֆիլմեր է նկարահանում, որոնք միտված են ներկայացնելու 1915թ.-ը որպես կորուստների տարի նաև թուրքերի համար: Այդ նպատակին է միտված “1915թ. Սարիղամիշ ֆիլմը”,-տեղեկացրեց թուրքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ