23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեսսին ցուցմունք է տվել

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հարկերից խուսափելու գործի առնչությամբ ցուցմունք է տվել դատարանում։

 

Ընդգծենք՝ Լիոնել Մեսսին և նրա հայրը՝ Խորխե Օրասիո Մեսսին մեղադրվում են 4․1 մլն եվրո հարկերից խուսափելու համար:

28-ամյա ֆուտբոլիստը դատարանում ասել է, որ պայմանագրերը ստորագրելիս չի կարդացել դրանք, քանի որ վստահել է հորը և իր ֆինանսական խորհրդատուներին: Մարզիկը նշել է՝ պարզապես չի կարող պատկերացնել, թե հայրն անօրինական գործարքներ է կատարել։ Խորխե Օրասիո Մեսսին ևս չի ընդունել առաջադրված մեղադրանքը։

Մեսսիի իրավապաշտպաններն ընդգծել են, որ ֆուտբոլիստը տեղյակ չի եղել, թե ինչ պայմանագրեր է ստորագրում:

Այդուհանդերձ, Բարսելոնայի Բարձրագույն դատարանը հայտարարել է՝ Մեսսին  չի  կարող խուսափել հնարավոր պատժից միայն այն պատճառով, որ չի կարդացել փաստաթղթերը և վստահել է իր ներկայացացուցիչների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ