06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ավելի մեծ անեծք, քան` քաղաքապետ Վարդան Օսկանյան. Առավոտ

”Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադառնալով ավագանու ընտրություններում  ոչ իշխանական ուժերի հնարավոր միավորմանը` նշեց. ”Նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերի` մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու ”սպառնալիքի” առումով ակնհայտ է, որ այստեղ գլխավոր դերակատարը  ԲՀԿ-ն է, մեծ կասկածներ ունեմ, թե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ը կհասնեն ավագանի մտնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմին:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրա տոկոսները կախված կլինեն նրանից, թե իրավապահ մարմինները եւ հասարակությունն ինչ ակտիվությամբ կարգելեն նրանց, մեղմ ասած` “ոչ քաղաքական” մեթոդներով ձայներ հավաքագրելուն:

Երեւանցիներին տրակտորներ պետք չեն, աղբահավաք մեքենաներն էլ չեն տպավորի, մնում է կանխիկ փողի գործոնը, ինչի մասին մամուլն արդեն իսկ ահազանգում է: Առանց այդ “հարակից” գործոնի ԲՀԿ-ին դժվար կլինի մտածել մայրաքաղաքը “գրավելու” մասին, քանի որ երեւանցին Արգիշտի թագավորի ժամանակներից սկսած` հազիվ թե ավելի մեծ անեծք պատկերացնի, քան քաղաքապետ Վարդան Օսկանյան”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ