09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խաղաղ երկինք և անհոգ մանկություն. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր՝ հունիսի 1-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տոնական միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել են ալիմենտային բռնագանձման վարույթներով երեխաները։

Այս անգամ երեխաներին ողջունել են Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները,  Ծառայության կողմից փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, իր խոսքում մասնավորապես նշել է՝ «Սիրելի՛ երեխաներ, դուք մեր մշտական ուշադրության կենտրոնում եք, իսկ այս տոնական օրը հերթական առիթն է՝ հանդիպելու ձեզ։ Այսօրվա տրամադրությունը թող մշտապես ուղեկցի ձեզ։ Դուք եք մեր ապագան, ձեզանով է պայմանավորված բոլորիս վաղվա օրը։ Եղե՛ք առողջ և հաջողակ։ Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք և անհոգ մանկություն»։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է նաև Հարկադիր կատարման ծառայության նաև բոլոր մարզային ստորաբաժանումներում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ