27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի կառավարության մամուլի խոսնակը՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման մասին

Թուրքիայի 65-րդ կառավարությունը խորհրդարանի վստահության քվեն ստանալուց հետո առաջին նիստն է գումարել նախագահական նախկին նստավայրում՝ Չանքայայում:

Նիստից հետո կառավարության մամուլի խոսնակ Նուման Քուրթուլուշը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, ներկայացնելով նոր կառավարության ճանապարհային քարտեզը, և պատասխանել լրագրողների հարցերին:

Թուրքական «Ntv.com.tr» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Քուրթուլուշն անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) օրակարգում հայտնված «հայկական բանաձևին»: Ընդգծել է, որ խորհրդարանների գործը չէ պարզել և խոսել, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, դեպքերը ինչ ընթացքով են զարգացել, ինչ պայմաններում են նման հանգրվանի հասել:

«Այս հարցում որևէ խորհրդարանի խոսքը ոչ ոք չի հարգի: Խորհրդարանների պարտականության մեջ չի մտնում պատմական դեպքերը հին մատյաններում պրպտելը, հին ժամանակներից մի քանի ոչ մաքուր հարցեր այսօր մեր դեմ դնելը»,-նշել է թուրք պաշտոնյան:
Խոսելով թուրք-գերմանական հարաբերությունների վրա օրինագծի ազդեցությունից՝ Քուրթուրլուշն ասել է, որ չի կարծում, թե այդ հարաբերությունները Գերմանիայի խորհրդարանը կվնասի հանուն 3-5 քաղաքական գործչի: Ըստ Քուրթուլուշի՝ Գերմանիա-Թուրքիա հարբերությունները 1-ին համաշխարհային պատերազմից ի վեր բարեկամական և դաշնակցական են, բացի այդ չափազանց անկեղծ ու մտերիմ են կողք կողքի բնակվող երկու ժողովուրդների հարաբերությունները: Նրա կարծիքով, եթե անգամ Գերմանիայի խորհրդարանն ընդունի օրինագիծը, այն Թուրքիայի համար որևէ գիտական արժեք չի ունենա:

«Այն ինչ արել ենք ուրիշ խորհրդարանների կողմից նմանատիպ որոշումներ ընդունելու դեպքում, նույնը կանենք և այս պարագայում»,- եզրափակել է Քուրթուլուշը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ