Պետք է հասկանալ, որ այսպես հնարավոր չէ շարունակել /վիդեո/
”Նամակագրությունը ժամանակակից ձևերից է և դա մի բան է նշանակում, որ չեն խզվել հարաբերությունները և դեռ կա ինչ-որ մի տարբերակ, որտեղ այդպիսի նամակագրությունը վերջապես կվերածվի ինչ-որ գործնական քայլերի”,-Henaran.am-ի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի ու ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրության մասին կարծիք հայտնեց ”Ժառանգության” խմբակցության նախկին պատգամավոր, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով` նամակագրությունը հույս է տալիս ժողովրդին:
Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի առաջարկներին, ապա տիկին Ալավերդյանը խորհուրդ է տալիս դրանք միմյանցից չանջատել, որովհետև եթե չենք խոսում խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջի մասին, ապա նշանակում է, որ Հովհաննիսյանի պայքարը միայն պաշտոնների համար է:
”Նախ և առաջ փաթեթի մեջ պետք է նայել խորհրդարանական արտահերթ ընտրությունները, իսկ երբ առանձնացնում ենք, ստացվում է, որ կորցնում է իմաստը, ստացվում է , որ դա իշխանության աթոռի համար է”,-նշեց նա:
Լարիսա Ալավերդյանը հույս չունի, թե նախագահը կգնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Իսկ ինչի է բերելու հետընտրական այս իրավիճակը:
”Պայքարն ստանալու է ավելի ընդլայնված ու երկարատև բնույթ, և ավելի վտանգավոր իշխանության համար: Վերջնաժամկետն է գալիս իշխանության համար, պետք է հասկանալ, որ այսպես հնարավոր չէ շարունակել”:
Մանրամասները` տեսանյութում