15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր նախնիները չխնայեցին իրենց կյանքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:

Հայաստանի առաջին հանրապետությունը ծնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի կենաց և մահու մարտերում տարած վճռական հաղթանակներից հետո: Հաղթանակներ, որոնք հավաստեցին՝ հայոց բազկի ուժը չի՛ նվազել, իսկ մեր ազատ և անկախ ապրելու կամքն անկոտրում է:

Մեր նախնիները չխնայեցին իրենց կյանքը և մեզ սեփական հողում արժանապատվորեն ապրելու, գիտություն, տնտեսություն ու մշակույթ զարգացնելու հնարավորություն ընձեռեցին: Այս տարվա ապրիլին էլ անձնվիրության բազմաթիվ օրինակներ տեսանք՝ անցյալի հերոսների պատգամներին ու գործերին արժանի:

Պատմությունը շատ դասեր է տվել մեզ, որոնցից մեկն էլ սեփական պետականությամբ աշխարհին ներկայանալու կենսական անհրաժեշտությունն ու հրամայականն է:  1918 թվականի այս օրերին, պետականությունը կորցնելուց հարյուրամյակներ անց, հայը կրկին լծվեց պետականակերտման գործին, հիմք դրեց այն հոգեբանությանը, որը հետագայում դարձավ բազում փորձությունների միջով արժանապատվորեն  անցնելու հզոր կռվան:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, ամենայն բարիք և բազկի ու մտքի անհատնում ուժ՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի զորացումն մեր սրբազան Հայրենիքի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ