Ձեզ աչոտ չունեմ տալու. Առաքել Մովսիսյան
«Դիրքերում չեմ եղել, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ», – այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
Լրագրողները հարց ուղղեցին պատգամավորին՝ փորձելով հստակեցնել՝ պատգամավորն ի՞նչ է կարողացել անել բանակի համար՝ ապրիլյան պատերազմի օրերին:
«Գնացե՛ք բանակի հրամանատարական կազմից հարցրեք: Մենք ունենք կանոնավոր բանակ: Կամավորները գնացին օգուտ տալու համար: Ձեզ աչոտ չունեմ տալու», – ասաց Առաքել Մովսիսյանը:
Ի՞նչ անել, որպեսզի հայկական կողմը վերադարձնի 800 հեկտար տարածքը հարցին էլ պատգամավորն այսպես պատասխանեց. «Չեմ ուզում էդ թեմայով խոսամ: Երեւի դուք տեղյակ չեք… ով ինչ ասում է, լսում եք: Կքնես, կհելնես մի քանի օր, կտենաս ամեն ինչ տեղում ա»: