18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ղարաբաղի հարցը Բաքուն ու Երեւանը պետք է լուծեն․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար կարեւոր են թե Ադրբեջանը, թե Հայաստանը, սակայն Ղարաբաղի հարցը պետք է «լուծեն անձամբ Ադրբեջանն ու Հայաստանը, Մոսկվան կարող է միայն միջնորդ լինել»,- գրում է РИА Новости-ն։

 

«Մենք այս պետությունները չենք հակադրում իրար։ Չեն ընկերություն անում Ադրբեջանի հետ՝ Հայաստանին հակառակ եւ ընդհակառակը։ Երբ ասում են, թե իբր Ռուսաստանն ադրբեջանցիների հանդեպ ավելի վատ է, քան հայերի, ուղղակի էմոցիաներ են»,- ասել է նա։

 

Նա նշել է, որ ԼՂ հարցը պետք է լուծեն Ադրբեջանն ու Հայաստանը։
«Ռուսաստանն ընդամենը միջնորդ կարող է լինել, որեւէ ճնշում կողմերի վրա արդյունք չի բերի։ Խնդրի լուծման հիմքում պետք է լինի վստահությունը»,- ասել է նա։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ