02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թալիշում հատուկ ռեժիմ է. Հրապարակ

Մի խումբ հասարակական գործիչների, այդ թվում քաղաքագետ, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ Թալիշ այցելելու առաջարկը մերժվել է։ Հիշեցնենք, որ նրանք օրերս ՀՀ պաշտպանության նախարարին դիմել էին բաց նամակով՝ կոչ անելով աջակցել, որ իրենք լրագրողների հետ մեկնեն Թալիշ, հանդիպեն հրամանատարների հետ եւ պարզեն իրավասու անձանց խոսքերի հակասության պատճառը, քանի որ․ «Մայիսի 23-ին Դուք հայտնեցիք, որ ԼՂՀ Թալիշ գյուղն անվտանգ է:

Սակայն դրանից 1 օր առաջ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Արցախի իշխանություններն առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձն այդ բնակավայր եւ միջոցներ են ձեռնարկել թալիշցիներին այլ բնակավայրերում բնակեցնելու համարե: ՀՀ ՊՆ-ն, նրանց ուղղորդել է դիմել ԼՂՀ կառավարությանը եւ ԼՂՀ ՊԲ-ին։ Խումբը մայիսի 26-ին մեկնել է Արցախ։

«Հանդիպումներ ենք ունեցել Պաշտպանության բանակի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Օհանյանի հետ, ունեցել ենք հանդիպում նաեւ ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանի հետ։

Ի հայտ է եկել, որ սա քաղաքական որոշում է, եւ արգելքը գիտակցաբար է դրվել, որպեսզի սահմանափակվի մեր մուտքն այդ շրջան, եւ հնարավորություն չտրվի տեղում ծանոթանալ իրավիճակին»,- երեկ պատմեց Անդրիաս Ղուկասյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Մատաղիս եւ Թալիշ բնակավայրերում սահմանել են հատուկ ռեժիմ, ռազմական ոստիկանությունը թույլ չի տվել, որ խումբը մտնի այնտեղ։ Իսկ ի՞նչ է նշանակում «քաղաքական արգելք»։ «Այսինքն՝ եթե ես չլինեի, Դուք լինեիք, կթողնեին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ