Ազատ աթոռ Սամվել Բաբայանի համար. Հրապարակ
Ինչպես որ հերոսներ կերտել սիրող, այնպես էլ հերոսների ընկնելուն օգնող ազգ ենք մենք: Ու քանի որ հերոս արտադրելու մեր ռեսուրսն անսպառ չէ, երբ գալիս է օրհասը, հասունանում է ընկած հերոսների վերալիցենզավորման անհրաժեշտությունը:Մի բան, որը տեղի է ունեցել շատ-շատերի, այդ թվում Բաբայանի դեպքում, մի բան, որ սպառնում է տեղի ունենալ նաեւ մյուս հերոսների դեպքում, երբ նրանք կընկնեն:
Իսկ այժմ եկել է հերոսի վերականգնման ժամանակը, որի ամենաօգտավետ ու անցավ եղանակը ԼՂ խնդրի լուծմանն աջակցելու պլանին մասնակցելն է` կորցրածը ետ բերելու հրամայականով, անշուշտ: Եթե Բաբայանի ռեինկարնացիան իրոք հանուն Ղարաբաղի է, ապա նրան էլ երեւի կտեսնենք Սերժ Սարգսյանի կողքին: Արցախի հերոսի համար մի ազատ աթոռ կգտնվի հավանաբար:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: