15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանում մուրացկանները զգալիորեն ավելացել է

Նինա Մարգարյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է.

«ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվող ՀՀ 2015թ. բյուջեի կատարողական հաշվետվության ժամանակ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ 2014թ. համեմատ 2015 թ-ին 2 տոկոսով նվազել է աղքատությունը՝ 32%–ից դառնալով 30%։

Դե, հաշվի առնելով, որ տնտեսությունը որևէ էական դրական շարժ չի գրանցել, այդ 2%–ը, հավանաբար, պարզապես արտագաղթել է, դրա համար էլ ընդհանուր թիվը կրճատվել է։ Այնպես որ, ուրախանալու առիթ չկա…չի էլ կարող լինել, քանի որ 2.5 մլն բնակչություն ունեցող երկրի համար նույնիսկ 30% աղքատությունն արդեն իսկ ողբերգությունը է։

Հ.Գ.։ Ի դեպ, նկատե՞լ եք, որ փողոցում մուրացկանների թիվը զգալիորեն ավելացել է։ Այ, սա՛ պետք է աղքատության իրական մակարդակի ինդիկատոր լինի, այլ ոչ թե Ջանջուղազյանի հայտարարված թվերը, որոնք, ինչպես գիտենք, կարող են հեշտությամբ «ինչքան ուզեն, էնքան խփեն»»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ