22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 41 ավտոմեքենա կկրճատվի

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվության ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հայտարարության      դրույթների  իրագործման վերաբերյալ:

Նախարարն ընդգծեց՝ վարչապետի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվել: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Մեքենաների կրճատման հետ կապված՝ ասեմ, որ կոնկրետ մեր համակարգում նախատեսված է 41 մեքենա կրճատել: Բոլոր պաշտոնատար անձինք հստակ գիտակցում են, որ շատ կարևոր է, քանի որ մեզնից յուրաքանչյուրն իր տանը, իր բնակարանում է այդ ռեժիմով ապրում, բնականաբար, դա էլ մեր ընդհանուր տունն է և նույն մոտեցումը պետք է լինի»,- նշեց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ