17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Արտակարգ դեպք . խորթ հայրը պարբերաբար շահագործել է 13-ամյա աղջկան.Ժամանակ

Օրեր առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում արտակարգ մի դեպք է բացահայտվել: Թերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում խորթ հայրը պարբերաբար անառակաբարո գործողությունների է դիմել իր կնոջ 13-ամյա դստեր նկատմամբ:

Մայրը դիմել է ՀՀ ոստիկանության Արթիկի բաժանմունք եւ ոստիկանությանն իրազեկել, որ իր դստեր նկատմամբ ամուսինն ուժի գործադրմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել:

Սակայն կինը ցանկանում է ետ վերցնել իր դիմումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կինը բարոյական վարքով աչքի չի ընկնում: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից հաստատեցին, որ տեղեկությունը ճիշտ է: Քննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ