15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա խաղ անել է, սա բյուջեի քննարկում չէ. Հրանտ Բագրատյան

ԱԺ-ում այսօր շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը:

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ներկայացրեց Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարություններին հատկացված ֆինանսները:

Նա տեղեկացրեց, որ Գյուղատնտեսության նախարարությանը նախորդ տարի հատկացվել է 13 միլիարդ դրամ: Դրա արդյուքում  իրականացվել է 22 ծրագիր: Նախարարությունը նախորդ տարի միջոցներ է ստացել նաև պահուստային ֆոնդից՝  1,71 միլիարդ դրամ:

Իսկ Բնապահպանության նախարարությանը նախորդ տարի հատկացվել է 3 միլիարդ 753 միլիոն դրամ, պահուստային ֆոնդից հատկացված միջոցները կազմում են 32,2 միլիոն:

Հրանտ Բագրատյանին, սակայն, բնավ   դուր չեկավ Ջանջուղազյանի զեկուցումը: Բագրատյանը շեշտեց՝   չի կարելի գալ և ասել, թե որքան ծրագիր է կատարել, և ինչ ծրագրի համար ինչքան գումար է հատկացվել գումար է հատկացվել: «Սա խաղ անել է, սա բյուջեի քննարկում չէ»,- ասաց Բագրատյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ