08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Ո՞վ ա չափել էդ 800 հեկտարը » /վիդեո/

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում   անդրադարձավ  Սյունիքի մարզի ավտոճանապարհների վիճակին:

«Ճանապարհները բարեկարգված են, նորմալ են, մասնակի ասֆալտապատում արվելու են էս տարի, բայց փոսային նորոգումներն ամբողջությամբ վերջացված են»,- ասաց:  Սուրիկ Խաչատրյանն անդրադարձավ 2015 թվականի բյուջեի կատարողականին: «2015 թվականին 14-ից ավելի նորմալա եղել: 16-ը համոզված ենք, ավելի լավ կլինի»:

Ի դեպ, անդրադառնալով հայկական կողմի կորցրած 800 հեկտար հողատարածքի շուրջ քննարկումներին` նախկին ազատամարտիկ մարզպետը նշեց. «Էդ 800 հեկտարն ո՞վ ա ասել»: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն է ասել, արձագանքեց. «Հարաբերական ա ասել, Սերժ Սարգսյանը հո չի ասել, որ կոնկրետ 800, ո՞վ ա չափել էդ 800 հեկտարը… Թալիշում հիմա ժողովուրդը բնակվում է, Մատաղիսում էլ են բնակվում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ