05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արցախի ՊԲ-ն պուտինյան Ռուսաստանի ռազմավարությունը տապալեց. քաղաքագետ /վիդեո/

‹‹Ռուսաստանի փորացավն Ադրբեջանին իրեն մերձ պահելն է, բացի այդ՝  ռուսներն ուզում են խաղաղապահներ տեղակայել: Արցախի ՊԲ-ն պուտինյան Ռուսաստանի ռազմավարությունը տապալեց, փրկեց վիճակը: ՌԴ-ն երկու աթոռի վրա է նստել: Ռուսները հայությանը կերակրում են դարավոր բարեկամության մասին սին խոսակցություններով››, – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա հիշեցրեց՝ 1920-1922 թվականներին էլ ՌԴ-ն Քեմալին էր օգնում:

‹‹ Այդ ժամանակի Ռուսաստանում սովի մեջ մեռնում էին, բայց ռուսները փողն ու ոսկին տալիս էին Քեմալին››, – ասաց քաղաքագետը:

‹‹Մի տարի էլ այսպես   վստահության մեխանիզմներից կխոսեն: Վերջը չի ներդրվի դա: Որ օրն Ադրբեջանը մտածեց, որ կարող է հարց լուծել, հարձակվելու է: Պատերազմ լինելու է: Դա անխուսափելի է: Հայրենիքի համար միշտ էլ լինում են նման բան: Հիմա չե՞նք կարող գործի կպնել: Կոռուպցիան պետք է համարվի պետական դավաճանություն. բանակում չպիտի լինի կոռուպցիա, դասախոսն ուսանողից փող չպիտի վերցնի… ոչ մի ոլորտում չպիտի լինի նման բան: Պիտի տեղաշարժ լինի: Մարդիկ ապացուցեղցին չէ՞. մեր տղաները չեն փախչում: Քաջության ու անձնվիրության մասին գրքեր կան: Սա գրքերի միջից չի վերցված: Փաստ է:    Մենք պիտի առաջ շարժվենք: Այլ տարբերակ չկա: Մեր կյանքի ու ապահովության համար պիտի անենք դա: Ադրբեջան կոչվածը պիտի վերանա: Ազերի թյուքն օկուպանտ է: Ասում ենք՝ մեր մեծ եղբայրը կօգնի… Դադարեցրե՛ք էդ տխմարությունները: Մենք եղբայր չունենք, մեզ եղբայր պետք չէ, առավել ևս որ ասում ենք ‹‹մեծ›› եղբայր: Մենք Դավիթ Անհաղթ ու Նարեկացի ունենք: Մենք ավելի մեծ ենք մեր տարիքով, մշակույթով››, – ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ