08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ազնավուրը զսպվածության կոչ է արել Էրդողանին

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը շվեյցարական “RTS” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններից:

Նա հատուկ ասել է. “Պապիս տան վրա աչք չունեմ, չեմ էլ տեսել այդ տունը”: Շանսոնյեն նշել է, որ իր համար կարեւորն այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը եւ ճանաչի ցեղասպանությունը` միաժամանակ շեշտելով, որ իր համար նշանակություն չունի “ցեղասպանություն” բառը, կարեւորը, որ ճանաչվեն պատմական իրադարձությունները:

Ազնավուրն անդրադարձել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությանը, թե նա ատում է հայերին եւ հույներին: Նա շեշտել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները չպիտի նման հայտարարություններով հանդես գան:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ