05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պայքարը սկսել է ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այլ Կառավարությունը. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի «Apple watch» ժամացույցի գինը  (12.000 դոլար) է ճշտելուց հետո մամուլում թեժ թեմա է քննարկվում. ինչու՞ են  պաշտոնյաներն ապրում ճոխ կյանքով, եթե մեր երկիրն այսօր դժվարին իրավիճակում է:

ԱԺ-ում  ճեպազրույցը ընթացքում  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց հանել և լրագրողներին ցույց տալ իր ժամացույցը: Ասաց՝ այն թանկարժեք չէ, իսկ ձեռքից հանած ժամացույցը նվիրում են:

Խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին՝ Բաղդասարյանն ասաց. «Պայքարը սկսել է ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այլ Կառավարությունը: Աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարն առաջնային է, իսկ մեր Կառավարությունն այս պահին ավելի դրական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարին: Բազմիցս հայտարարել ենք, որ գործարարությունը պետք է տարանջատվի քաղաքականությունից, եթե կան նմաններն, ապա նրանք պետք է հետևություն անեն: Ես վստահ եմ, որ այս գործողությունների արդյունքը որոշ ժամանակ անց հասարակությունը կտեսնի»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ