Եթե բանակցություններ են ընթանում, հրետանիները պետք է լռեն. Ռուստամյան
«Ներկա փուլում մենք կարևոր հարց ունենք, եւ այդ հարցը, կարծում եմ, մի մասով կարելի է ասել՝ լուծվեց Վիեննայի հանդիպման ժամանակ: Դա այն էր, որ չպետք է թույլ տրվեր, որ Ադրբեջանն այնպիսի տպավորություն ստեղծեր, թե ինքը կողմ է խաղաղ բանակցության գործընթացին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ հանդիպմաը:
Ռուստամյանը նշեց՝ հարցի խաղաղ կարգամորման համար մի բան պետք է կարևորվի. բանակցային սեղանի շուրջ պետք է նստի նաև Արցախը:
Ռուստամյանը շեշտեց՝ Ադրբեջանի քաղաքականությունն, ինչպես միշտ, անհասկանալի է: Ըստ Ռուստամյանի՝ բանակցություններ վարել խաղաղ կարգավորման մասին, ու, միաժամանակ, մարտի դաշտում հրահրել ռազմական գործողություններ, արդեն իսկ պարադոքսալ երևույթ է:
«Եթե բանակցություններ են ընթանում, հրետանիները պետք է լռեն, մարտի դաշտում պետք է խաղաղություն լինի, իսկ եթե այդպես չի, ապա բանակցություններից խոսելն անիմաստ է», – ընդգծեց Ռուստամյանը: