23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԻՊ- ն ընդունել է ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարին

Այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի եւ ԵԽ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելման, այդ վայրերում բուժօգնության կազմակերպման հարցերում համատեղ համագործակցությանը, ինչպես նաեւ քննարկել են ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող հարցեր:

Տիկին Վուտովան, կարեւորելով իրավունքների եւ ազատությունների ապահովման գործումՄարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, պատրաստակամություն է հայտնելշարունակել եւ ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը:

Պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի դերն ու իրականացրած աշխատանքները, ինչպես նաեւ հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ փոխգործակցելու իր պատրաստակամությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ