05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ արտաքին պարտքն աստիճանաբար ավելանում է․ Արամ Մանուկյան

ԱԺ-ում  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԿԲ  2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցավ։ Նա շեշտեց՝ մեր երկրում  շատ են վարկ վերցնում, բայց այն, ցավոք, իր նպատակին չի ծառայում։

Այնուհետև Արամ Մանուկյանը ներկայացրեց իր պաշտոնական թվերի վրա հիմնված հաշվարկները:

«2013-ից 2015 թվականներին ՀՆԱ-ի արդյունքը եղել է մոտ 14 տրիլիոն դրամ, դրանից ելնելով վերջին երեք տարվա ՀՆԱ-ի միջինը Հայաստանի համար կազմել է 4.815 տրիլիոն, որի 3 տոկոսը կազմում է 144 միլիարդ 463 միլիոն դրամ։ Սա այն սահմանն է, որը պետք է եկող տարվա բյուջեում սահմանվի որպես առաստաղ՝ դեֆիցիտը չանցնելու համար: 2016 թվականի բյուջեում նախատեսված է 190 միլիարդ դրամ դեֆիցիտ, որը 144 միլիարդից բավականին տարբերվում է։ 2015 թվականի դեֆիցիտը 4 տոկոսից վեր է, ինչը Համաշխարհային բանկի թույլատրելի սահմանից վեր է»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորը  պնդեց՝  վարկերի զգալի հատվածը եկամտաբեր չէ, դրան գումարած՝ սակայն ամեն տարի ՀՀ արտաքին պարտքն աստիճանաբար  ավելանում է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ