21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մետաղի կտոր. Ժողովուրդ

Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ ուսումնական նռնակը` չափերով, քաշով եւ տեսքով իրական նռնակի նման է, բայց մետաղի կտոր է: Այն նետելու համար ձերբակալվեց Երեւանի բնակիչ, Ավանի հոգեբուժարանում հաշվառված Հովհաննես Մուրադյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի առաջին մասի` խուլիգանության եւ 268-րդ հոդվածի առաջին մասի` թմրանյութ պահելու հատկանիշներով:

Հարուցված քրեական գործը կարճվել եւ Հովհաննես Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ու նրան ուղարկել են «Նուբարաշենի» հոգեբուժարան` հարկադիր բուժման: Այս տեղեկությունը  հաստատեց նաեւ Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ