19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակակիր

Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակին է արժանացել: The International Opera Award-ը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը»:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունցել Լոնդոնի Սավոյ թատրոնում, որը մեկ տանիքի տակ էր հյուրընկալել  համաշխարհային երաժշտական խոշորագույն աստղերին:

«Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում Մարիինյան թատրոնի լիտվացի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հադթանակը յուրահատուկ նվեր հանդիսացավ երգչունուհու  ծննդյան 35-ամյակի առթիվ:  Իր ծննդյան օրը երգչուհին նշել էր մայիսի 12-ին:  Միջազգային մրցույթի մրցանակին հավակնող Գրիգորյանի ախոյաններն էին ռուսաստանցի սոպրանո` Եկատերինա Բականովան և Աիդա Գաիֆուլինան, ՀԱՀ–ից` Գոլդա Շուլցը և Նոզուկո Մեմոն և ԱՄՆ-ից` Նադին Սյերրան: Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկի կյանքում նման հաջողությունն առաջին դեպքը չէ:  Դեռևս 2005 թվականին լավագույն բեմելի համար նա արժանացել է  «Բեմի Ոսկե խաչ» մրցանակի, 2010 թվականին նույն «Բեմի Ոսկե խաչին» արժանացել է լավագույն կատարման համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ