08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Որքան երկարի ԼՂ հակամարտությունը, այնքան նոր լարման ռիսկը կմեծանա

Որքան երկարի ԼՂ հակամարտությունը, որքան ինտենսիվ զինվեն հակամարտող կողմերը, այնքան կբարձրանա նոր լարման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ռիսկը: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, գրում է РИА Новости-ն։

«Վեց շաբաթ առաջ շփման գծում տեղի ունեցած կատաղի մարտերը ցույց են տալիս, որ երկարաժամկետ ստատուս-քվոն խոցելի է երկարաժմակտե առումով: Որքան երկար է շարունակվում հակամարտությունը, որքան ինտենսիվ են զինվում դրա կողմերը, այնքան նոր էսկալացիայի, անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ռիսկը մեծ է»,- հայտարարել է նա՝ նշելով, որ համանախագահ-երկրները երկար տարիների ընթացքում փորձում ամրապնդել հրադադարի ռեժիմը, վերականգնել քաղաքական գործընթացը:

«Շփման գծում պետք է հաստատվի ու ամրապնդվի հրադադարը, համաձայնեցվեն վստահության մեխանիզմները և սկսվի բանակցային գործընթաց: Դա որոշակի ժամանակ կպահանջի, օր առաջ որոշում չի լինի»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ