Վարորդը գիտակցության չգալով մահացել է
Մայիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1992 թ. ծնված Գուրգեն Դանոյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ժամը 18.05-ի սահմաններում Տափերական-Շահումյան գյուղամիջյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է «ՊԱԶ-3205» ավտոբուսի, այնուհետեւ կողաշրջվել հարակից դաշտի մեջ:
Պատահարի հետեւանքով Գ. Դանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նույն օրը, ժ. 20.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դեմքի, ճակատի, աջ թիակի շրջանի քերծվածքներով իրենց մոտ է ընդունվել 1990 թ. ծնված Մհեր Ա.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ՝ գտնվելով «ՎԱԶ-2121»-ում որպես ուղեւոր:
Կատարվում է նախաքննություն: