05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնություն Էջմիածնում /ֆոտո/

Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնության կարգ:

Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին եւ արարողությանը մասնակից մանուկներին:

Արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց ներկա մանուկներին եւ ի հիշատակ մանուկների օրհնության օրվա նրանց բաշխեց փոքրիկ նվերներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ