15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մարդիկ կան` երազում տեսնում են` վաղն ինչպես են թալանելու մեր երկիրը»

«Կասկած կա, որ այդ ամենը կյանքի կկոչվի», – անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը`  Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք` վարչապետն իր հայտարարությունում շեշտել էր` հարկ է խնայողություններ անել, պետական կառավարման ապարատը  ավելի կոմպակտ դարձնել ու օպտիմալացնել, ակտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ և այլն:

«Ինչպես հասարակ քաղաքացիները, այնպես էլ կառավարողները հասկացան՝ նման ձևով կառավարելն ու ապրելն արդեն անհնար է: Ոմանք ինքնամոռաց թալանում են մեր երկիրը: Պետք է կանգ առնել: Անդրադառնալով ելույթին  չենք կարող ասել, թե երբ կկենսագործվի այդ ամենը: Ես կուզենամ ասել՝ ողջունում եմ այդ հակտարարությունը ու ուզում եմ, որ մենք գործի անցնենք:  Այս անպատիժ թալանին պետք է վերջ տան: Խնայողություը ոչ միայն պետությունից է սկսվում, այլև տնից: Մարդ պիտի ափսոսանքով ու խնամքով վերաբերվի ամեն ռեսուրսի:Մեր նախարարությունները նայե'ք ու դրանցում աշխատող անձանց քանակը, ծառայողական ավտոմեքենաների թիվը,  թանկարժեք գործուղումները, իշխանավորների ճոխ աշխատասենյակները: 

Մարդ զարմանում է` ինչպես կարող է այդ ամենը տեղի ունենալ մի երկրում, որտեղ աղքատության մակարդակն այսքան բարձր է: Մարդիկ կան գիշերը քնում են ու երազում էլ են տեսնում` վաղն ինչպես են թալանելու …  Էլ ի՞նչ խնայողության մասին է խոսքը: Փողասիրությունը սատանյի գործիքն է: Այդպիսի մարդիկ հիվանդ են: Մարդ պիտի գոմե մի քիչ զուսպ լինի: Եկե’ք լավատես լինենք, հավատանք, որ լավ կլինի ու կպատժվեն թալան անողները, որովհետև, կրկնում եմ` այսպես ապրելն արդեն անհնար է», – ասաց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ