15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի խորհրդարանականների հետ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ֆրանսիայի Սենատի՝ եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեին:

Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը, բանակցային գործընթացը վերսկսելու հնարավորությունները:

Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Ժան Բիզեի ս.թ. ապրիլի 7-ին հրապարակած հասցեական հայտարարությունը, իրավիճակին տրված գնահատականն ու հիմնախնդրի կարգավորման նպատակով առաջարկվող քայլերը։ Երկուստեք շեշտվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի անդամներին, որոնց հետ քննարկեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, երկու երկրների օրենսդիր մարմիների միջև փոխգործակցությունը, խորհրդարանական վեհաժողովներում համագործակցությունը։

Հանդիպման գլխավոր թեման էր Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարումը։ Էդվարդ Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին հանգամանալից ներկայացրեց այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց մերձավորարևելյան զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն ճգնաժամին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ