25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոչարյանի հետ` այլ կերպ

«Նմանատիպ հանդիպումները նորմալ են:  Քոչարյանը պաշտոնավարել է Արցախում։ Բնական է՝ նա չէր  կարող անմասն մնալ այս իրավիճակներից, պիտի իր մասնակցությունը բերեր, հանդիպեր Արցախի նախագահին», – անդրադառնալով  Բակո Սահակյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Ի դեպ, Բակո Սահակյանը հանդիպեց  Տեր-Պետրոսյանի հետ, հանդիպման մանրամասները ներկայացվեցին հանրությանը, իսկ այս դեպքում պարզապես հանդիպման մասին  կարճ ինֆորմացիա տրվեց։

«Բնականաբար,  չեմ կարող ասել, թե դա ինչի համար է արվել, բայց ակնհայտ է՝ այս հանդիպման մանրամասները ներկայացնելու ֆորմատը շատ  էր տարբերվում առաջին նախագահի ու Բակո Սահակյանի հանդիպման ներկայացման ձևից ու ֆորմատից։ Միգուցե Քոչարյանը  կամ  ԼՂՀ ղեկավարությունը չեն ցանկացել, որ այդ ձևաչափը գովազդվի: Չենք կարող հստակ պատճառն ընդգծել, բայց մի բան հստակ է․ հանրությանը տրվեց ուղղակի կարճ ինֆորմացիա ու մանրամասներ չներկայացվեցին  այդ հանդիպման վերաբերյալ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ