18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իսրայելը Թուրքիայից ներողություն է խնդրել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայից “Ազատության տորմիղի” միջադեպի համար, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Նրա խոսքով` իսրայելցի զինծառայողների գրոհի “ողբերգական հետեւանքները” կանխամտածված չէին: Նա նաեւ ափսոսանք է հայտնել մարդկային կորուստների համար եւ նշել, որ Իսրայելը պատրաստ է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ներողությունը եւ համաձայնել, որ 2 երկրներին անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները: Ղեկավարները համաձայնության են եկել դեսպաններին վերադարձնելու եւ իսրայելցի զինվորների դեմ դատական հայցերը չեղյալ հայտարարելու շուրջ: 

2010-ի մայիսին թուրքական “Ազատության տորմիղը” հումանիտար բեռներով ուղեւորվում էր Գազա: Սակայն իսրայելցի ռազամածովային ուժերը գրոհեցին այն, ողբերգության արդյունքում զոհվեցին 9 թուրք ակտիվիստներ: Թուրքիան պաշտոնական ներողություն պահանջեց, սակայն Իսրայելի իշխանություններն այդ ժամանակ հրաժարվեցին անել այդ` հայտարարելով, որ իրենց զինծառայողները գործել են ինքնապաշտպանական նպատակներով: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ