18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Ժառանգությունում” վիրավորվել են Սերժ Սարգսյանից

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անհիմն է համարում  Սահմանադրական դատարանի բոլոր պատճառաբանությունները, այն որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները բավարար հիմնավորումներ չեն ներկայացրել :

Պատգամավորը համոզված է, որ ՍԴ-ն իր կերպարը չփոխեց և շարունակեց մնալ գործադիր իշխանության կցորդը: Այս մասին ասաց նա հայտարարեց ԱԺ –ում ճեպազրույցների ժամանակ` հիշեցնելով, որ 1996թ և 2008 թ. նախագահական ընտրություններից հետո էլ ՍԴ-ի որոշումները ձեռնտու չեն եղել պետությանը:

Պատգամավորը համոզված է, որ ՍԴ-ն կանաչ լույս վառեց քրեական աշխարհի ներկայացուցիչների համար՝ կեղծված ընտրությունների արդյունքները պաշտպանելով: Օրինակն էլ մատնացույց արեց Սևանի քաղաքապետի՝ բախումներ հրահրելու ձգտումը, որը, չստացվեց:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասուլիսին Հակոբյանը նշեց, որ ասուլիսի ամենավիրավորական պահն այն էր, որ մերժված առաջարկությունը փակ ծրարով ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանին :

“Դա վիրավորանք է դիմացինի նկատմամբ: Ստացվում է, որ իշխանությունը ցանկություն չունի լուծում առաջարկել ստեղծված իրավիճակում”,- նշեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ