10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Հրազդան ցեմենտ»-ը պարտքեր է կուտակել՝ քաջ գիտակցելով դրա բացասական հետևանքները. Քոքոբելյան

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է՝ «Հրազդան ցեմենտ» ընկերությունը պարտքեր է կուտակել՝ քաջ գիտակցելով դրա բացասական հետևանքները: Այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ-ում՝ իր ելույթի ընթացքում:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե Քոքոբելյանը, քաջատեղյակ լինելով տնտեսական հարաբերություններից, հայտնում է այնպիսի տեսակետներ, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

Նախարարը հիշեցրեց՝ Կառավարությունն  այս պարագայում իրավունք չունի որևէ բաժնետիրոջ պատասխանատվության ենթարկել:

«Եթե դուք ինձ վկայակոչեք օրենքի որևէ դրույթ, որը կառավարությանը թույլ կտա պատասխանատվության ենթարկել, ես ամբիոնից կհեռանամ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Տեղեկացնենք՝  ԱԺ արտահերթ նիստի օրագարգն այսօր չսպառվեց. վաղը ևս կգումարվի արտահերթ նիստ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ