15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ պիտի մասնավորը չմուծի, իսկ պետական հատվածը՝ վճարի. Նաիրա Զոհրաբյան

Կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկելիս  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ իրեն չի հետաքրքրում, թե որն է նման փոփոխություններ կատարելու բուն մոտիվացիան. «Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ պիտի մասնավորը չմուծի, իսկ պետական հատվածը՝ վճարի: Պետական հատվածում մարդկանց պարտադրվել է այս համակարգը, եւ մարդիկ աշխատանքը չկորցնելու համար ստիպված համակերպվել են այդ փաստի հետ: Ուզում եմ տեղեկանալ՝ քանի՞ քաղաքացի է կամավոր միացել դրան»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շեշտեց՝ քիչ չեն այնքաղաքացիները, ովքեր ինքնակամ միացել են այդ նախագծին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր հերթին  հայտարարեց՝ ՀԱԿ-ը այն ժամանակ էլ, այժմ էլ դեմ է եղել այս համակարգին: «Ուզում եմ վերլուծել կառավարության տրամաբանությունը: Կարո՞ղ եք տեղեկանք տրամադրել՝ կուտակային հիմնադրամները քանի՞սն են, ի՞նչ ծավալների կապիտալ են կառավարում, արդյո՞ք նման հետաձգումը չի՞ վնասի ներդրողների բիզնեսպլանները, որոնք ինչ-որ հաշվարկներ են արել: Արդյոք դա չի՞ բերի պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների չկատարման», – ասաց Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ