22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա

Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցին և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը վերաբերող հարցեր։ Գերմանացի բժիշկ-մասնագետները Սեյրան Օհանյանին են ներկայացրել ՀՀ մի շարք բժշկական հաստատություններում իրենց հետազոտությունների արդյունքներն ու վստահեցրել, որ հայ բուժաշխատողները կատարել են անհրաժեշտ բոլոր միջամտությունները զինծառայողների վերականգնողական բուժման համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի բժիշկներին հայ գործընկերների կողքին լինելու և լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ զինծառայողների բուժման կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ