29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Վարդապետ է, ի վերջո, վեհափառ հոր “հարսը” չէ” /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք-Կաթողիկոս Արամ Ա-ի հետ տեղի ունեցած հանդիպումից ստացված տպավորությունների մասին:

Արամ Ա-ի աշխատասենյակի մեջքի ետևում ողջ պատի չափով յուղաներկ մի կտավ էր, որտեղ պատկերված էր այն պահը, երբ ինքը կաթողիկոս է օծում իր առջև չոքած Գարեգին Բ-ին: “Այդ պահին այդպիսի տպավորություն ստացա, որ իրեն մեծ բավականություն է պատճառում այդ պատկերը. սեփական “ես”-ը դրված էր շատ մեծ պատվանդանի վրա”,- պատմել է Ս. Կարապետյանը:

Վեհափառը, ով չափազանց պճնված տեսք ուներ և ավելի շատ փռված էր, քան նստած,  զրուցում էր մեկ այլ հոգևորականի հետ… “Երանի թե մենք այդ խոսակցությանը ներկա չլինեինք”,- ասել է Կարապետյանը՝ ներկայացնելով դրա մանրամասները:

Երբ հոգևարականը լքեց սենյակը, Արամ Ա-ն վարդապետին հրամայական տոնով սուրճ պատվիրեց: “Կարող է վարդապետը հազար հարցերում վեհափառ հոր հրամանները կատարի, բայց վարդապետ է, հարս չէ ի վերջո”,- նշել է Կարապետյանը:

Հաջորդ թողարկման մեջ, որ կհրապարակվի վաղը, Ս. Կարապետյանը կպատմի Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպման մանրամասները: Նրա խոսքերով, եթե առաջին երեք պատմությունները, լայն հաշվով, ողբերգություններ են, ապա վերջինը՝ Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին, այդ շարքից չէ: Դա ողբերգակատակերգություն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ