10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ Պատվո մեդալ Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 6-ին հայանպաստ ծավալուն գործունեության եւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանին:

Միջոցառմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, խմբի անդամներ եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հանձնելով պարգեւը եւ շնորհավորելով Սարգիս Շահինյանին, բարձր է գնահատել նրա պետականանպաստ եւ հայանպաստ գործունեությունը: Տիկին Նաղդալյանը գոհունակությամբ ընդգծել է, որ պարոն Շահինյանն իր զգալի ներդրումն է ունենում երկու պետությունների, խորհրդարանների եւ ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդման գործում:

Սարգիս Շահինյանը շնորհակալություն է հայտնել բարձր պարգեւի համար եւ նշել, որ այսուհետ եւս շարունակելու է իր գործուն աջակցությունն ունենալ հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման հարցում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ