22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգիչ է համարել Գարո Փայլանի դեմ կիրառված բռնությունը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ օրեր առաջ մեջլիսում կիրառված բռնությանը:

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ Գարո Փայլանի դեմ ուղղված այս բռնարարքը դատապարտելու և հայ պատգամավորին պաշտպանելու կոչի վերաբերյալ հարցին  Թոները պատասխանել է.

«Ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում կրկին վեճ էր ծագել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ)  և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ ) կուսակցությունների  ներկայացուցիչների միջև: Իսկ քաշքշոցի ու ծեծկռտուքի վերածված վեճի թիրախում ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանն էր: Հայ պատգամավորն ավելի ուշ դեպքերն այսպես էր մեկնաբանել.

«Նրանք չեն կարողանում հանդուրժել, որ հայ ինքնությամբ մեկը նրանց ստերն է բացահայտում ու չի ընկրկում: Ուզում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի: Որպես իրավունքների համար պայքարող հայ՝ ես ուղղակիորեն թիրախ դարձա և Լինչի դատաստանի ենթարկվեցի: ն»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ