23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հարկադիրը նշել է կազմավորման 18-ամյակը

Հայաստանում մայիսի 5-ը նշվում է որպես հարկադիր կատարողի օր։ Այս կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։

Շնորհավորելով աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նա մասնավորապես նշել է, որ այդ 18 տարիների ընթացքում Ծառայությունը անցել է բարդ և պատասխանատու ճանապարհ, ունեցել մի շարք դժվարություններ և խոչընդոտներ, բայց և համակարգված թիմային աշխատանքի արդյունքում հաղթահարել է դրանք, հաղթահարել պատվով և հասել հաջողությունների և ձեռքբերումների։ Անդրադառնալով բարեփոխումների գործընթացին՝ Արմեն Հարությունյանը ընդգծել է, որ բարեփոխումները շարունակելու են միտված լինել անձի, հասարակության և պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով ծառայության գործունեության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ներմուծելուն, ծառայության գործունեության արդյունավետության և թափանցիկության բարձրացման համար նոր օրենսդրական նախադրյալներ ստեղծելուն։

Խորհրդակցությունից հետո տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողություն։ Շնորհավորելով Ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը մաղթել է ուժ ու կորով, եռանդ ու ոգևորություն, որ վստահաբար և անշեղ կատարեն ծառայողական պարտականությունները իրենց տված երդմանը համապատասխան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ