09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Կառավարությունը հաստատել է «Արցախը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացությունը, ոչ թե օրինագիծը. Գոհար Պողոսյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին պարզաբանում է.

«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումների՝ պարզաբանում եմ, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։

Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»,-հայտնել է ՀՀ վարչապետի մամուլիս խոսնակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ