12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Դավութօղլուն հեռանում է

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու՝  հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից, հայտնում է РИА Новости-ն։ 

Դավութօղլուն հայտարարել է, որ դա իր որոշումն է եղել։ Նշվում է նաեւ, որ Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում։

Դավութօղլուն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Վերջին շրջանում հաճախ էր խոսվում նրա ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ առկա խնդիրների մասին։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ