15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Ուրիխանյանը ցուցմունք չի տա Անի Հովհաննիսյանի դեմ

Երեկ տեղի ունեցած  «Analitik.am» կայքի  սեփականատեր Ա. Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված  քրեական գործի վերաբերյալ  տեղեկացնում ենք, որ «Ալյանս»կուսակցության  նախագահ, ՀՀ ԱԺ  պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ  մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն  ու ադեկվատ  արձագանքը:

Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական հանգամանքները  բավարար  են  եզրակացության  համար: Պատգամավոր Ուրիխանյանը համոզված է, որ, առհասարակ, ցանկացած  հանցագործ պիտի կրի օրենքով սահմանված պատիժը, իսկ ցանկացած անմեղ  մարդ պետք  է  օգտվի  իր  իրավունքների պաշտպանությունից: Այս գաղափարին է հավատում  Տ.Ուրիխանյանը, դրա կրողն է, և այդպիսի պետություն է նա ցանկանում կառուցել:

Ձերբակալված անձը  վաղուց է աչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ, և դրա մասին այսօր մամուլում հայտարարում  և համացանցում գրում են բազմաթիվ հեղինակավոր գործիչներ: Անշուշտ, հիշյալ անձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ  հանդգնությունն  ու հղումով  ազդեցիկ  հովանավորների վրա  անպատժելիության զգացումը:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, և նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ  սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ  նա  կարող է երբևէ դարձի գալ ու  ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում  ցուցմունքներ տալ  նրա դեմ, առավելևս  նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը:

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ