22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրավիճակը նախորդի նման չէ․թշնամին ավելի մեծ զորախմբեր է կենտրոնացրել շփման գծում

Այսօր ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին նման չէ ապրիլի սկզբի իրավիճակին՝ անդրադառնալով  ադրբեջանական զորքերի կուտակմանը՝  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և շեշտեց՝ թշնամին ավելի մեծ զորախմբեր է կուտակել սահմանին։

«Հետախուզությունը ամեն ինչ տեսնում, լսում է: Եթե դա չլիներ, համապատասխան հայտարարություններ չէին լինի: Քանակի մասին չեմ կարող ասել օբյեկտիվ պատճառներով»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը, կուտակումների փոփոխությունները մշտական են, անցած օրերի ընթացքում հակառակորդը դա շարունակում է, շեշտակի փոփոխություններ չկան», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս դժվարացավ կանխատեսումներ անել ու ասել, թե  թշնամին լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի՞ արդյոք։

«Կարծում եմ՝ այս պահին դժվար է ասել՝ ինչ կլինի, երբ կլինի. դա հնարավոր չէ: Կարեւորն այն է, որ պաշտպանության բանակն իր բոլոր հետախուզական միջոցներով այս ամենը ֆիքսում է, ոչինչ աննկատ չէ, հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են», – ասաց ՊՆ մամուլի խոսնակը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ